կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
 Պուշկին-Եկմալյան խաչմերուկում 5 րոպեում կտրել են մեծ ծառն ու տարել (տեսանյութ)

Պուշկին-Եկմալյան խաչմերուկում 5 րոպեում կտրել են մեծ ծառն ու տարել (տեսանյութ)

Երևանի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում՝ Պուշկին 49 շենքի դիմաց գտնվող ծառը կտրել են։ Ահազանգը հնչեցնում է հարակից շենքի բնակիչը։ Նա տեսագրել է, թե ինչպես են անհայտ անձինք մի քանի րոպեում կտրում մեծ ծառն ու տանում։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը տեղեկացրել է, որ Քաղաքապետարանը որևէ տոմս չի տվել ծառահատման համար, ուստի այն իրականացվել է ապօրինի.

«Դեպքի վայր ժամանած մեր աշխատակիցներն արձանագրել են, որ ծառը լիովին առողջ է եղել, իսկ ապօրինի ծառահատում իրականացրած անձիք փորձել են լրիվ մաքրել իրենց հետքերը. ծառի շրջակայքում անգամ մեկ տաշեղ չի եղել։ Դեպքի առթիվ հենց այս պահին նյութեր են հավաքվում ոստիկանություն ուղարկելու և քրեական գործ հարուցելու համար։ Նման բոլոր դեպքերն արագ արձագանք են ստանալու և բոլոր ապօրինի ծառահատումներ կատարողները խստագույնս պատժվեն»,- հավելել է Սարդարյանը։

 «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ապօրինի ծառահատման մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն։

  • Կիսվել: