երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Փորձում ենք ստեղծել մեխանիզմ, որը չի դարձնի փոքր և միջին ձեռնարկատիրության հարկային ռեժիմը կոմֆորտ զոնա. Վահան Քերոբյան

Փորձում ենք ստեղծել մեխանիզմ, որը չի դարձնի փոքր և միջին ձեռնարկատիրության հարկային ռեժիմը կոմֆորտ զոնա. Վահան Քերոբյան

Չզեկուցվող հարցերի մեջ ընդունվեց ՀՀ տնտեսական քաղաքականության հայեցակարգը, որը շատ կարևոր փաստաթուղթ է: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այդ քաղաքականության գլխավոր նպատակն է, որ մենք ապահովենք ՀՀ-ում ինքնիշխան, այսինքն՝ մաքսիմալ սուվերեն տնտեսության կայացումը, բարձր ստանդարտների ներդրումը և բարձր տեխնոլոգիական, ստեղծարար արտադրողական տնտեսության  ստեղծումը»,- ասաց նա:

Անդրադառնալով մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող բիզնեսները  եկամտահարկի տիրույթում հայտնվելու հարցին՝ նախարարն ասաց. «Մեր հիմնական անհանգստությունը փոքր, միջին ձեռնարկությունների առումով այն է, որ շատ քիչ են այն ընկերությունները, որոնք փոքր բիզնես ձեռնարկություններից անցում են կատարում ավելի մեծ ընկերությունների և այդ առումով Հայաստանը բավականին վատ դիրքում է գտնվում: Մենք փորձում ենք ստեղծել մեխանիզմ, որը չի դարձնի փոքր և միջին ձեռնարկատիրության հարկային ռեժիմը կոմֆորտ զոնա, որտեղից ընկերությունները չուզենան դուրս գալ»,- ասաց նա:

Վահան Քերոբյանը նշեց, որ մեզ համար շատ կարևոր է, որպեսզի հայաստանյան ընկերությունները մտածեն Հայաստանից ավելի մեծ շուկա դուրս գալու մասին, քանի որ Հայաստանը փոքր շուկա է, և այսօր մեր տնտեսական աճի կարևոր պոտենցիալ գործոններից մեկը ընկերությունների միջազգայնանալն է:

Վահան Քերոբյանը նշեց, որ կապի մեջ է Արցախի ընկերների հետ: «Մեր ֆունկցիան տեսնում ենք մեր գործը մաքսիմալ լավ անելու մեջ,  և դուք տեսնում եք, որ առաջին հինգ ամիսների տնտեսական աճը աշխարհում ամենաբարձրերից է»,- ասաց նա:

  • Կիսվել: