երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Պոլիէթիլենային խողովակ արտադրող ընկերությունն արտոնություն ստացավ. Խոստանում է 75 մլն դրամի ներդրում անել

Պոլիէթիլենային խողովակ արտադրող ընկերությունն արտոնություն ստացավ. Խոստանում է 75 մլն դրամի ներդրում անել

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ԲԼԵՔ ՓԱՅՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԲԼԵՔ ՓԱՅՓ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային խողովակների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։

Արդեն իսկ իրականացվել է 75 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 4․2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 7 նոր աշխատատեղ՝ 220-280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4․2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 276 մլն դրամ:

  • Կիսվել: