ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՊՆ նախկին շենքը վթարային է, նույնիսկ այնտեղ ժամանակավոր գտնվելը կյանքի համար վտանգավոր է. Բադասյան

ՊՆ նախկին շենքը վթարային է, նույնիսկ այնտեղ ժամանակավոր գտնվելը կյանքի համար վտանգավոր է. Բադասյան

Ի՞նչ կարեւոր է, թե այդ շենքը ՊԵԿ-ի բալանսում է, ՊՆ-ի բալանսում է, թե պետգույքն է կառավարում. Պետական գույքը օգտագործման կանոններ ունի ու չի կարող ցանկացած քաղաքացի գա ու ցանկացած ձեւով օգտագործի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՊՆ նախկին շենքի խնդրին, որտեղից արտաքսել են այնտեղ բնակություն հաստատած քաղաքացիներին:

«Երկրորդ հանգմանքն այն է, որ վթարային աստիճանի շենքեր են՝ բավական լուրջ անվտանգային խնդիրներով եւ այնտեղ նույնիսկ ժամանակավոր գտնվելը կյանքի ու առողջության համար վտանգավոր է: Որքանով ես եմ տեղյակ, պատկան գերատեսչությունները առնվազն որոշ անձանց մասով կացարանով են ապահովել եւ այլ սոցիալական  միջոցառումների շրջանակներում զբաղվել կամ զբաղվում են»:

Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող  մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

 

  • Կիսվել: