կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Պիոն տեսակի ծաղիկ արտադրող ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է 18 նոր աշխատատեղ

Պիոն տեսակի ծաղիկ արտադրող ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է 18 նոր աշխատատեղ

Կառավարությունն իր այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՊԻՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ՊԻՈՆ»-ի կողմից ներմուծվող հումքով նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ալափարս գյուղում իրականացնել պիոն տեսակի ծաղիկի արտադրություն։

Ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 246․9 մլն դրամի ներդրում, որից 89 մլն դրամը սերմերի ձեռքբերման համար, իսկ մնացած մասը կապիտալ ներդրում։

Ներդրումային ծրագրի շրջանակներում,մինչև 2026 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է ստեղծել 18 նոր աշխատատեղ՝ 175 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 42․4 մլնդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․1 մլն դրամ:

  • Կիսվել: