կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Պետությունը մի քանի աղբյուրից հաշվարկված սոցիալական վճարների գծով 747 մլն դրամ է վերադարձրել քաղաքացիներին

Պետությունը մի քանի աղբյուրից հաշվարկված սոցիալական վճարների գծով 747 մլն դրամ է վերադարձրել քաղաքացիներին

Պետությունը մի քանի աղբյուրից հաշվարկված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարների գծով շուրջ 747 մլն դրամ է վերադարձրել ֆիզիկական անձանց:  

Այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ: 

Անդրադառնալով 2024 թվականի ապրիլից գործարկված՝ մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարների՝ ֆիզիկականց անձանց վերդարձման գործընթացին, ՊԵԿ նախագահը նշեց․«Դրա արդյունքում 23 հազար 681 քաղաքացու վերադարձվել է շուրջ 747 մլն դրամ գումար: Քանի որ երկու կամ ավելի գործատու է եղել, նույն սոցիալական վճարը պահել են մի քանի գործատուներ, և 747 մլն–ով ավելի շատ էին վճարել: Մենք մեկ էլեկտրոնային համակարգի ներդրմամբ, ամբողջությամբ ինքնաշխատ ավտոմատ համակարգով այդ գումարը վերադարձրել ենք մեր քաղաքացիներին»:

 

  • Կիսվել: