շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ՊԵԿ-ը ներկայացրել է հունվարին օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ՊԵԿ-ը ներկայացրել է հունվարին օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

023 թվականի հունվարին Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները.

19 դեպքով արձանագրվել է առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի՝ ընդհանուր 5․267 մլն ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների մատակարարում և տեղափոխում, հնարավոր տուգանքի գումարը կազմում է 24․015 մլն ՀՀ դրամ: Առավել խոշոր դեպքերն են:

8 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 106․622 մլն ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 53․736 մլն ՀՀ դրամ: Առավել խոշոր դեպքերն են:

13 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 134․715 մլն ՀՀ դրամ: Առավել խոշոր դեպքերն են:

  • Կիսվել: