երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
ՊԵԿ-ը 30 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին

ՊԵԿ-ը 30 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին՝ փոխանցելով 30 մլն ՀՀ դրամ:
 
«Այսօր մենք միասնական ենք առավել, քան երբևէ, և յուրաքանչյուրս պետք է գիտակցենք այս գործի կարևորությունը, նշանակությունը և դերը հայկական երկու հանրապետությունների անկախության և անվտանգության համար:
 
Կոչ ենք անում բոլորին ուժերի ներածին չափով սատար կանգնել մեր հայրենիքին, բանակին, զինվորին և մասնակիցը դառնալ այս չափազանց անհրաժեշտ համահայկական ձեռնարկին։
 
Փա՛ռք Հայ զինվորներին
 
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը
 
Փա՛ռք Արցախի Հանրապետությանը»,- նշել է ՊԵԿ-ը:

  • Կիսվել: