կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՊԵԿ-ում մեկնարկում է մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթաց

ՊԵԿ-ում մեկնարկում է մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթաց

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում 2024 թվականի նոյեմբերի 18-ից կմեկնարկի մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման հերթական 8-օրյա դասընթացը, որի արդյունքներով մասնակիցների թեստավորումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։ 

«Դասընթացը նախատեսված է մաքսային ձևակերպումների մասնագետի գործող որակավորում ունեցող անձանց համար։ Այս համատեքստում հիշեցնենք, որ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական ստացած անձը կորցնում է այդ որակավորումը, եթե վկայականը ստանալու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա ընթացքում չի հավաքում որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ քանակի միավորներ: Նշված անձանց որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ տարեկան միավորների հաշվարկը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ մինչև 2025 թվականի հունվարի 30-ը»,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:  

Վերապատրաստման դասընթացների և դրանց ամփոփիչ քննությունների անցկացման կարգը և հաճախականությունը, անհրաժեշտ տարեկան միավորների քանակը, ինչպես նաև հաշվառման կարգը սահմանված են ՀՀ ՊԵԿ նախագահի 2023 թ․ հունիսի 9-ի թիվ 579-Ն հրամանով:

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ անհրաժեշտ քանակի միավորները կարելի է հավաքել նաև մաքսային մարմնի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին մասնակցելու և դրանց ամփոփիչ քննությունները հանձնելու միջոցով:

Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման առաջիկա դասընթացին և դրա ամփոփիչ քննությանը մասնակցելու պայմաններին կարող եք ծանոթանալ  ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի պաշտոնական կայքէջում։

 

  • Կիսվել: