չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
ՊԵԿ-ն ընթացիկ տարում հավաքագրված եկամուտների 6,8 տոկոս աճ է արձանագրել

ՊԵԿ-ն ընթացիկ տարում հավաքագրված եկամուտների 6,8 տոկոս աճ է արձանագրել

Պետական եկամուտների կոմիտեն 2024 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրել է 6,8 տոկոսով ավելի գումար։ 

Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 760 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 112,7 միլիարդ դրամով կամ 6,8 տոկոսով։ Մինչև տարվա վերջ այս աճի դինամիկան կշարունակվի և կունենանք բարելավում»,- նշեց Բադասյանը։ 

 

  • Կիսվել: