երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՊԵԿ-բիզնես գործընկերային երկխոսությունը՝ կոմիտեի առաջնահերթություն․ Էդվարդ Հովհաննիսյանը խոշոր հարկ վճարողների հետ քննարկել է ոլորտային խնդիրները և գործընկերության ուղենիշերը

ՊԵԿ-բիզնես գործընկերային երկխոսությունը՝ կոմիտեի առաջնահերթություն․ Էդվարդ Հովհաննիսյանը խոշոր հարկ վճարողների հետ քննարկել է ոլորտային խնդիրները և գործընկերության ուղենիշերը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը և տեղակալները հանդիպել ենհանրապետության ավելի քան 400 խոշոր հարկ վճարողների հետ` լսելու բիզնեսին մտահոգող խնդիրները,համագործակցության ուղիների վերաբերյալ: Այս հանդիպմամբ եզրափակվել է հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային փոխհարաբերությունների ամրապնդման համատեքստում ոլորտային տարբեր ուղղություններով փետրվարի 10-ից մեկնարկած հանդիպումների շարքը, որի նպատակն էր քննարկել հարկային ևմաքսային ոլորտներին առնչվող հարցերը։

ՊԵԿ նախագահը, ամփոփելով մարտահրավերներով և բարդություններով լի 2020թվականի արդյունքները, ընդգծել է խոշոր հարկ վճարողների էական դերը տարեկանցուցանիշների ապահովման գործում. «Զուտ հարկային եկամուտների ծավալի մեջխոշոր հարկ վճարողների մասնակցությունն էական է` 71.1% կամ 773.3 մլրդ դրամ,ինչը ձեզ համար շատ պատվաբեր, միաժամանակ պատասխանատու ցուցանիշ է:Մենք կարևորում ենք խոշոր հարկ վճարողների մասնակցությունը բիզնեսգործընթացներում և հետևաբար ձեզ դիտարկում ենք որպես հարկային եկամուտներիապահվման առանցքային դերակատարներ»:

Էդվարդ Հովհաննիսյանը շեշտել է հանդիպման գործընկերային բնույթը, որը կօգնիհստակցնել հարկ վճարողների հետ փոխադարձ անելիքները: «Կոմիտեն առաջնայինտեղ է ատկացնում մատուցվող ծառայությունների որակին, ինչը փաստում են այդուղղությամբ կատարված բազմաթիվ աշխատանքները: Մենք կարևորում ենք ՊԵԿ-բիզնես գործընկերային պատրաստակամությունն ու գործնական քայլերը»,-ընդգծել է կոմիտեի ղեկավարը։

ՊԵԿ նախագահը միաժամանակ մատնանշել է խոշոր հարկ վճարողների շրջանումհաճախ հանդիպող իրավախախտումները՝ հիշեցնելով, որ կոմիտեն շարունակզարգացնում է վերլուծական կարողություններն ու հսկողական գործիքները: Նա կոչ էարել բարձրաձայնել այն խնդիրները, որոնք կարող են լինել իրավախախտումներիհիմքում` ՊԵԿ իրավասությունների շրջանակում դրանք լուծելու և հետագայում բիզնեսի օրինապահ վարքագծի դրսևորման անհրաժեշտ նախադրյալներ ապահովելու նպատակով:

Տեղեկացնելով, որ առաջին անգամ հարկ վճարողի օրինապահ կարգավիճակի որոշումն ամրագրվելու է ՀՀ հարկային օրենսգրքով՝ կոմիտեի ղեկավարը նշել է, որ նախագծի ընդունումից հետո օրինապահ վարքագիծ դրսևորող տնտեսվարողները կկարողանան օգտվել մի խումբ արտոնություններից․ «Որպես արդեն կայացած բիզնես՝ առաջին հերթին ձեզանից ենք ակնկալում օրինապահ վարքագիծ, որով կարող եք պայմանավորել նաև բիզնես դաշտի մյուս ներկայացուցիչների գործելաոճը»։

Հանդիպմանը ներկա հարկ վճարողներն իրենց գործունեությանն առնչվող տարբեր հարցեր են հնչեցրել ինչպես բեռների արագ մաքսազերծման, մաքսային արժեքի որոշման, այնպես էլ դրոշմապիտակների, հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման վերաբերյալ, որոնց, Էդվարդ Հովհաննիսյանից բացի, պատասխանել են նաև ՊԵԿ նախագահի տեղակալները՝ ըստ իրենց համակարգման ոլորտների։ Իսկ հանդիպման ներկաների բարձրաձայնած, խորքային ուսումնասիրություն պահանջող առանձին հարցեր քննարկելու և համատեղ լուծում գտնելու նպատակով կոմիտեի ղեկավարը տեղում հանձնարարել է հաջորդող օրերին շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային հանդիպումներ կազմակերպել։

  • Կիսվել: