հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուսական բիզնեսը զգուշությամբ է վերաբերվում ՀՀ-ի հետ գործեր վարելուն՝ ԵՄ-ին անդամակցելու մասին խոսակցության պատճառով. ՌԴ փոխվարչապետ

Ռուսական բիզնեսը զգուշությամբ է վերաբերվում ՀՀ-ի հետ գործեր վարելուն՝ ԵՄ-ին անդամակցելու մասին խոսակցության պատճառով. ՌԴ փոխվարչապետ

Ռուսական բիզնեսը զգուշությամբ է վերաբերվում Հայաստանի հետ գործեր վարելուն՝ ԵՄ-ի մասին խոսակցությունների հետևանքով: Այս մասին Հանրային ալիքի եթերում հայտարարել է  փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես այդ մասին բազմիցս ասել եմ մեր հայ գործընկերներին, որ մեր բիզնեսը շատ զգուշությամբ է մոտենում Հայաստանի հետ համագործակցությանը՝ Եվրամիությանը անդամակցության այս խոսակցությունների պատճառով։ Եվ իրականում, մենք ամփոփել ենք 2025 թվականի արդյունքները․ ցուցանիշները նվազել են 12 միլիարդ դոլարից մինչև 6.4 միլիարդ դոլար»:

Այսպիսով, ըստ Օվերչուկի, Հայաստանը և Ռուսաստանը միասին կորցրել են ավելի քան 5 միլիարդ դոլար։

  • Կիսվել: