ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
Եթե հայ զինվորը հայտնվեց Ադրբեջանի կազմում, ուրեմն Պապիկյանն է ձեռքը բռնել, տարել. Կարապետյան

Եթե հայ զինվորը հայտնվեց Ադրբեջանի կազմում, ուրեմն Պապիկյանն է ձեռքը բռնել, տարել. Կարապետյան

Այսօր մազից կախված խաղաղություն է հաստատված Փաշինյանի և Ալիևի միջև։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Այն, ինչ այսօր կատարվում է՝ բացարձակ խաղաղության մասին չէ»։

Ինչ մնում է նրան, որ սահմանին զինվոր չի զոհվում՝ Կարապետյանը նշեց, որ այսօր էլ ավելի շատ մարդիկ զոհվում են զորամասերում, քան սահմանին։ «Հիմա այնպիսի մթնոլորտ է զորամասերում, որ պետք էլ չի, որ սահմանին զոհվի»։

Անդրադառնալով Փաշինյանի սպառնալիքին, թե ընդդիմությունը «իր հալը կտեսնի», եթե որևէ հայ զինվորը հայտնվի առոբեջանական կողմում, արդյոք հնարավոր է, որ առաջիկայում նման սցենար լինի՝ պայմանավորվածությունների արդյունքում՝ Կարապետյանն ասաց, որ եթե որևէ հայ զինվոր հայտնվի Ադրբեջանի տարածքում՝ նշանակում է Փաշինյանն ու Պապիկյանը ձեռքը բռնել տարել են Ադրբեջան, այնպես, ինչպես Արցախում 100-ավոր զինվորների թողեցին փախան, այդպես էլ այստեղ է լինելու։

  • Կիսվել: