հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փամբակ և Արտանիշ գյուղերի ճանապարհի երկայնքով փայտյա սյուները տրվեցին ՊՆ-ին՝ ինժեներական արգելափակոցների տեղադրման հմար

Փամբակ և Արտանիշ գյուղերի ճանապարհի երկայնքով փայտյա սյուները տրվեցին ՊՆ-ին՝ ինժեներական արգելափակոցների տեղադրման հմար

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 3-ի նիստում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին որոշում կայացրել:

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունումը անհրաժեշտ է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմում ներառված  Փամբակ և Արտանիշ գյուղերի ճանապարհահատվածի երկայնքով առկա չշահագործվող գծային կապի փայտյա սյուները կոնցենսիոն ակտիվների կազմից հանելու և ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացնելու համար` զորամասերի պահպանության տեղամասերում անձնակազմի պաշտպանության կառույցների սարքավորման և ինժեներական արգելափակոցների տեղադրման նպատակով:

Ներկայումս պահանջվող գծային կապի փայտյա սյուները չեն շահագործվում և ներառված չեն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի արտադրական աշխատանքների մեջ:

  • Կիսվել: