չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Որոշ թոշակառուների համար թոշակը խոստացված 3 հազարով չի ավելացել. Կառավարությունը կտա լուծում այս հարցին

Որոշ թոշակառուների համար թոշակը խոստացված 3 հազարով չի ավելացել. Կառավարությունը կտա լուծում այս հարցին

Այսօր Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ թոշակների բարձրացմանը: Նա հայտնեց, որ սեպտեմբերի մեկից թոշակները երեք հազար դրամով բարձրացնելուց հետո իրեն մոտեցել էին տատիկներ ու պապիկներ և հայտնել, որ Կառավարության նիստում հայտարարվել է, որ կենսաթոշակներն առնվազն երեք հազար դրամով կավելանան, բայց ասում են, որ իրենց թոշակը ավելանում է 1900 դրամով, կամ ավելի քիչ 3 հազար դրամից:

«Մենք քննարկեցինք և պարզեցինք, որ թոշակառուների 97,5 տոկոսի համար թոշակը բարձրանում է սեպտեմբերի մեկից առնվազն 3 հազար դրամով, բայց կան  6400 թոշակառուներ, որոնց համար թոշակը գործող բանաձևով 2500 դրամով է բարձրանում, 5300 հոգու համար բարձրանում է 1900 դրամով»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ իրենք այդ թոշակառուների համար լրացուցիչ որոշում կկայացնեն, որ ինչպես խոստացել են՝ սեպտեմբերի մեկից բոլորի կենսաթոշակը բարձրանա երեք հազար դրամով:

  • Կիսվել: