հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Կուզենայի՝ դուք լինեիք այն ընդդիմությունը, որ ստիպեիք իշխանությանը սենց լավ նախագծեր շատ բերել. Հայկ Սահակյան

Կուզենայի՝ դուք լինեիք այն ընդդիմությունը, որ ստիպեիք իշխանությանը սենց լավ նախագծեր շատ բերել. Հայկ Սահակյան

Որոշ մարդկանց համար տրանսպորտի գինը թանկանում է, որոշ մարդկանց համար մնում է նույնը, իսկ արտոնություններով որոշ մարդկանց համար գինն էժանանում է: Այդ մասին ավագանու՝ նոյեմբերի 19-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սահակյանը՝ անդրադառնալով տրանսպորտի սակագնի արտոնություններին առնչվող փաթեթին:  

«Ռեֆորմի ամենաբարդ հատվածն ենք մենք անցնում, և այդ հատվածը պիտի անցնենք միասին: Մենք քաղաքական պատասխանատվություն ենք վերցնում մեզ վրա, և իշխանությունները նրա համար են, որ քվեն ստանալուց հետո այդ քաղաքական պատասխանատվությունն ունենան ու կատարեն այդ բարեփոխումները»,- ասաց նա:

Ավագանու անդամը հիշեց՝ երբ արտոնությունների փաթեթը դնում էին շրջանառության մեջ, երկու ընդդիմադիր խմբակցություններ ասում էին, թե իրենց ճնշումով է մշակվել նախագիծը, ապա խոսքն ուղղելով ընդդիմադիր խմբակցություններին՝ ասաց. «Իրականում ես՝ որպես իշխանության մաս, կուզենայի՝ դուք լինեիք այն ընդդիմությունը, որ ստիպեիք իշխանությանը սենց լավ նախագծեր շատ բերել: Ցավոք, այդ ընդդիմությունը չեք:

Բայց եթե նույն ձեր առաջնորդները՝ Թևանյան Անդրանիկը, Հայկ Մարությանը, ասում էին՝ սա մեր ճնշումով է եղել, հարգելի՛ գործընկերներ, դուք պետք է ապացուցեք՝ այդպե՞ս է, թե՞ այդպես չէ:

Եթե կողմ կքվեարկեք նախագծին... կամ կարող եք այլ կերպ քվեարկել, ձեզ հոգեհարազատ դաշնակցության ոճով ասեք՝ կողմ ըլլալով, դեմ եք»,- ասաց նա:

  • Կիսվել: