երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ոռոգման ոլորտում պետք է անցնենք նոր տեխնոլոգիաների. վարչապետը` ջրի սակավության և կաթի գնի մասին

Ոռոգման ոլորտում պետք է անցնենք նոր տեխնոլոգիաների. վարչապետը` ջրի սակավության և կաթի գնի մասին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստում նշեց, որ շուրջ 50 միջոցառումներով նախատեսվում է բարձրացնել գյուղատնտեսական ոլորտի մրցունակությունն ու արտադրողականությունը, ապահովել սննդամթերքի անվտանգությունը, բարելավել պարենային անվտանգությունն ու ինքնաբավությունը, զարգացնել տեղական շուկաները և ավելացնել արտահանման հնարավորությունները և այլն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ծրագրին, ասաց․ «Հարգելի գործընկերներ, տեղյակ եք, որ տնտեսական աճի ֆոնին գյուղատնտեսության ոլորտում մեր աճերը առնվազն  տպավորիչ չեն, մենք երբեմն անկման գործընթաց ենք ունենում, բայց մյուս կողմից՝ ես ուզում եմ երկու զուգահեռ պրոցես նկարագրել՝ մեզ մոտ անկում է ապրում ավանդական գյուղատնտեսությունը, իսկ ժամանակակից ինտենսիվ գյուղատնտեսությունը աճ է ապրում, այդ թվում՝ կառավարության ծրագրերով»։

Վարչապետը հավելեց․ «Պետք է մարդկանց քաջալերել, ի վերջո արձանագրել՝ ջուրը Երկիր մոլորակի վրա ավելի շատ չի լինելու, ներառյալ ՀՀ-ում, դա նշանակում է, որ մենք ոռոգման ոլորտում պետք է անցնենք նոր տեխնոլոգիաների. սա այն դեպքն է, երբ Կառավարության որոշմամբ չենք կարող այս հարցը լուծել։ Երկրորդը՝ ցածր կաթնատվութամբ խոշոր եղջերավոր  անասունների ֆերմաները կամ գլխաքանակը չի կարող եկամտաբեր լինել»։

  • Կիսվել: