ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Օրենքի ընդունման դեպքում տեխզննման կտրոնը չի փակցվելու ավտոմեքենայի հողմապակուն, կտրոնի համար քաղաքացին չի վճարի 2500 դրամ

Օրենքի ընդունման դեպքում տեխզննման կտրոնը չի փակցվելու ավտոմեքենայի հողմապակուն, կտրոնի համար քաղաքացին չի վճարի 2500 դրամ

Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տեխզննման գործընթացում:

 

Կառավարությունն առաջարկում է տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով այն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն: Արատորոշման քարտը լրացվելու է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում: Դա թույլ կտա ՃՈ-ին վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու:

Փոխվելու է տեխնիկական զննության պարբերականությունը. «Առաջարկվում է առաջին տեխնիկական զննությունն անցկացնել թողարկման 4-րդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ 2 տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձր՝ տարեկան մեկ անգամ: Ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները տեխզննում կանցնեն մինչև 10 տարեկանը՝ տարին մեկ անգամ, դրանից հետո՝ տարին երկու անգամ: Եթե կարգը խախտվի, ընդհուպ կարող է լիցենզիայից զրկում լինի»:

Նախագծի հարակից զեկուցող իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատարյանը նշեց, որ օրենքի ընդունման դեպքում այլևս տեխզննման կտրոնը չի փակցվելու ավտոմեքենայի հողմապակուն այն պարտադիր չի լինելու, սակայն տեխզննման փաստացի անցկացումը դառնում է պարտադիր. «Պետք է ասեմ, որ սոցիալական բեռի ավելացում չի լինելու, լինելու է հակառակը: Եթե հիշում եք, տեխզննությայն կտրոնի համար քաղաքացին վճարում է 2500 դրամ: Ես հետաքրքրվել եմ, որ այդ կտրոնի արժեքն ընդամենը 27 դրամ է»:

 

Պատգամավորը նշեց՝ եթե տեխզննության կտրոնի պահանջը հանվում է, 2500 դրամը դառնում է ավելորդ ու չի վճարվելու:

  • Կիսվել: