երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոլորտը ազատ է. կարելի է ներդրումներ անել եւ շահույթներ ստանալ. Փաշինյան

Ոլորտը ազատ է. կարելի է ներդրումներ անել եւ շահույթներ ստանալ. Փաշինյան

«Մետեքսիմ» ընկերությունը նոր տեխնիկա է ներկրել ավտոմեքենաների չօգտագործվող թափքերը հավաքելու, Հայաստանը ավտոաղբից ազատելու պրոցեսը նոր թափով շարունակելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ դրանից շահում է շրջակա միջավայրը.

Վարչապետը, մասնավորապես, գրել է.

«Պետություն-մասնավոր համագործակցության այս ձեւը ինձ դուր է գալիս, երբ մասնավոր ընկերությունները պատրաստ են կառավարության տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, ինչը ենթադրում է ներդրումներ անել, նաեւ շահույթ ստանալ եւ, իհարկե, նաեւ հարկեր վճարել:

Սրանից շահում է շրջակա միջավայրը, սրանից շահում են այս միջավայրում ապրող մարդիկ, սրանից շահում է պետությունը, սրանից շահում է տնտեսությունը: Եւ ի դեպ, ոլորտը ազատ է մրցակցության համար. ցանկացած ոք կարող է ներդրումներ անել եւ շահույթներ ստանալ»:

 

  • Կիսվել: