չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Նշանակվելու դեպքում խոր աուդիտ կանցկացնենք վերջին 10 տարում ներդրումների արդյունավետությունը գնահատելու համար.Մեսրոպյան

Նշանակվելու դեպքում խոր աուդիտ կանցկացնենք վերջին 10 տարում ներդրումների արդյունավետությունը գնահատելու համար.Մեսրոպյան

Ինչ կարծիք ունեք վերջին շրջանի երկու ակտուալ խնդիրների հետ կապված պոտենցիալ լուծումների մասով: Այս մասին, այսօր կառավարության նիստում դիմելով ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանին, հարցրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Նկատի ունեմ երկու կարեւորագույն հարց, որոնք պարբերաբար քննարկվում է եւ հանրային տիրույթում է: Դա ՀԾԿՀ սուբյեկտ հանդիսացող կառույցների կողմից գնումների գործընթացի կազմակերպումն է եւ նաեւ մատուցվող ծառայությունների որակի խնդիրը: Կա կարծիք, որ այն դիզայնը, որ գոյություն ունի, բավարար չէ, որ որակը լիարժեք ապահովվի, նաեւ գնումների գործընթացը բավական թափանցիկ լինի»,-ասաց նա:

Ի պատասխան Մեսրոպյանն ասաց. «Որակի ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ անելիք կա կատարված ներդրումների արդյունավետությունը հասկանալու համար»: Նա խոստացավ, որ նշանակվելու դեպքում առաջնահերթության կարգով կփորձի խոր աուդիտ կանցկացնի վերջին 10 տարում կատարված ներդրումներն ու դրանց արդյունավետությունը գնահատելու համար։

«Գնումների մասով պետք է բացառել տվյալ ընկերությունների հետ փոխկապակցված կառույցների մասնակցությունը, քանի որ կյանքը ցույց է տալիս, որ երբ ունենում ենք նման դեպքեր, թե՛ ձեռք բերված սարքերն ու ծառայություններն ունենում են շուկայականից ավելի բարձր գներ, թե՛ որակի վերահսկողությունը հեռու է լինում ցանկալի արդյունքից»,- ասաց Մեսրոպյանը։

Նշենք, որ Մեսրոպ Մեսրոպյանը Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է կես տարի` 2020 թվականի նոյեմբերի 26–ից մինչև 2021 թվականի մայիսի 27-ը։ Մինչ այդ նա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր:

 

  • Կիսվել: