շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Աշխատանքներ են տարվում Նոր Հաճնի կամրջի հիմնանորոգումը հնարավորինս արագ ավարտին հասցնելու. «Ճանապարհային դեպարտամենտ»

Աշխատանքներ են տարվում Նոր Հաճնի կամրջի հիմնանորոգումը հնարավորինս արագ ավարտին հասցնելու. «Ճանապարհային դեպարտամենտ»

Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի կամրջի (Նոր Հաճնի կամուրջ) հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող կապալառուի հետ կնքված պայմանագրի համաձայն, կամրջի հիմնանորոգման ավարտը նախատեսված է 2025 թվականի հուլիսին։ Կապալառու կազմակերպությունն աշխատանքներ է տանում արտերկրից շինարարական նյութերը ներմուծելու և հիմնանորոգումը հնարավորինս կարճ ժամկետում ավարտին հասցնելու ուղղությամբ։

Կամրջով երթևեկության վերականգնման մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Մինչև կամրջով երթևեկության վերականգնումն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։

  • Կիսվել: