կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Նոր 38 մլն եվրոյի դրամաշնորհ՝ Հայաստանին. 38 շենքերի էներգիայի սպառումը կնվազի 65 տոկոսով

Նոր 38 մլն եվրոյի դրամաշնորհ՝ Հայաստանին. 38 շենքերի էներգիայի սպառումը կնվազի 65 տոկոսով

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագրին:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38 մլն եվրո, որը ֆինանսավորվելու է հետևյալ աղբյուրներով`

Վարկային միջոցներ ԵՆԲ-ից` 25 մլն եվրո,

Դրամաշնորհային միջոցներ Եվրամիության Հարևանության ներդրումային ծրագրից` 10.1 մլն եվրո,

Տեխնիկական աջակցություն Եվրամիության Հարևանության ներդրումային ծրագիր կողմից` 650 000 եվրո,

Այլ ծախսեր Եվրամիության Հարևանության ներդրումային ծրագիր կողմից` 250 000 եվրո,

Երևանի քաղաքապետարանի սեփական միջոցներ` 2 մլն եվրո:

Ծրագրի նպատակն է նվազեցնել շենքերի էներգիայի սպառումը և աջակցել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք կներառեն անհրաժեշտ աշխատանքներ պոլիկլինիկաների և մանկապարտեզների ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավման համար:

 

Ընդհանրացնելով՝ ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել մոտ 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը մոտ 65%-ով:

  • Կիսվել: