ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Վահան Քերոբյան

Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Վահան Քերոբյան

Նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում էքսպո 2021» ցուցահանդեսի բացման արարողությանը։
Խոսելով շինարարության ոլորտի զարգացմանը միտված Կառավարության ծրագրերից՝ նախարարը նշել է․ «Նախորդ տարի շինարարության ոլորտում էական աճ է գրանցվել, և շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ։
 
Կառավարությունը օժանդակում է շինարարական ոլորտին հիփոթեքային վարկերի սուբսիդավորման ծրագրով, և այս ծրագրի շրջանակներում 2022 թվականին հիփոթեքային վարկառուներին Կառավարությունը վերադարձրել է 40 մլրդ դրամ։ Դա շատ բարձր ցուցանիշ է և կարելի է համարել, որ սա ամենախոշոր տնտեսական ծրագիրն է, որը վարում է Կառավարությունը։ Այս ծրագրի արդյունքում շինարարական ոլորտը կարողացել է և կարողանում է էական աճ գրանցել»։
 
Վահան Քերոբյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին։

  • Կիսվել: