երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նախկինում հարկ վճարողների հանդեպ գոյացած պարտքերից 42.8 մլրդ դրամը վերադարձվել է․Դավիթ Անանյան

Նախկինում հարկ վճարողների հանդեպ գոյացած պարտքերից 42.8 մլրդ դրամը վերադարձվել է․Դավիթ Անանյան

2019-ի սեպտեմբերին նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ սկսած հոկտեմբերից, ՊԵԿ-ը սկսել է հարկ վճարողների հանդեպ նախկին ժամանակներում գոյացած հին դեբետային պարտքերի վերադարձի գործընթաց։ 

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, օգոստոսի 31-ի դրությամբ  դրանք կազմել են 56.4 մլրդ դրամ, իսկ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 31-ը հարկ վճարողներին վերադարձվել է 42.8 մլրդ դրամ դեբետային պարտք։

ՊԵԿ նախագահը հայտնեց, որ ներկայումս հարկ վճարողների պարտքը կազմում է 11.3 միլիարդ, որից շուրջ 6 միլիարդը ուսումնասիրությունների արդյունքում համարվել է վերադարձման ոչ ենթակա:

Դավիթ Անանյանը նաև նշեց, որ  ՊԵԿ-ը  2019 թվականին հավաքագրել է փաստացի 1 տրլն 464.3 մլրդ դրամ հարկային եկամուտ, եթե հաշվի չառնեն դեբետային պարտքի վերադարձը, ապա փաստացի ցուցանիշը կազմում է 1 տրլն 507 մլրդ, այսինքն՝ գերակատարումը կազմում է 105.2 մլրդ դրամ։

 

 

  • Կիսվել: