երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Մշակվել է ՀՀ-ում առևտրական գործունեության հարկային ուղեցույց

Մշակվել է ՀՀ-ում առևտրական գործունեության հարկային ուղեցույց

Համաշխարհային Բանկի կողմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» #STAPL ծրագրի շրջանակներում մշակվել է ՀՀ-ում առևտրական (առք ու վաճառքի) գործունեության հարկային ուղեցույցը:

Այն կնպաստի ՀՀ-ում առևտրական գործունեություն իրականացնող հարկ վճարողների հարկային օրենսդրության դրութների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և հարկային կարգապահության բարելավմանը:

Ուղեցույցն անդրադառնում է ոլորտը կարգավորող հարկային օրենսդրության դրույթների կիրառմանը, միևնույն ժամանակ, հագեցած է գործնական օրինակներով՝ ըստ յուրաքանչյուր հարկման համակարգի:

Ուղեցույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

https://www.petekamutner.am/…/Public…/th_uxecuyc_arevtur.pdf

  • Կիսվել: