Մինսկում դեկտեմբերին կայանալիք՝ Եվրասիական տնտեսական համաժողովը չեղարկվել է
Եվրասիական տնտեսական համաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել Մինսկում դեկտեմբերի երկրորդ կեսին, չեղարկվել է, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան, տեղեկացնում է Ինտերֆաքսը:
՛՛Հարցը քննարկվել է ԵՏՀ Խորհրդի նիստում, որը կայացել է երկուշաբթի: Հաշվի առնլով համաճարակաբանական իրավիճակը՝ որոշում է կայացվել համաժողովը չանցկացնել 2020 թ. դեկտեմբերին՛՛,-ասել է նա: