հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ

Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացված Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ։

Վթարավտանգ կետերի վերացման աշխատանքներ են տարվել Հ-17 Մ-5-Արմավիր–Մ-9 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ3+310 – կմ3+963 և կմ7+750 – կմ8+805 հատվածների (երկաթգծի ուղեանց և Հացիկ բնակավայր) վթարավտանգ տեղամասերում։ Նշված հատվածներում տեղադրվել են անվտանգության տարրեր (ճանապարհային նշաններ, զգուշացնող մակետներ, աղմկող շերտեր, մետաղական արգելափակոցներ, նշագծում), վերակառուցվել են մայթեր, նորոգվել է երթևեկելի մասը, վերականգնվել է ջրահեռացման համակարգը։

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրն իրականացրել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։

  • Կիսվել: