շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը միջազգային գործընկերների հետ քննարկել է ոլորտի միջազգային լավագույն փորձը

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը միջազգային գործընկերների հետ քննարկել է ոլորտի միջազգային լավագույն փորձը

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունել է Միգրացիոն քաղաքականությունների մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Վիոլետա Վագներին և ՄՔՄՄԿ հայաստանյան թիմի ղեկավար Քարել Հոֆսթրային:

Արմեն Ղազարյանը ներկայացրել է ոլորտում կատարվող բարեփոխումների ծրագրերը, քննարկվել է միգրացիայի կառավարման և քաղաքացիության հարցերի ոլորտում միջազգային լավագույն փորձը: ՄՔԾ ղեկավարը հայտնել է, որ առաջնահերթությունների շարքում են գործընթացների թվայնացումը, ծառայությունների մատուցման որակի բարելավումը և նոր ձևավորված մարմնի գործառույթների և վարչարարության օպտիմալացումը:

Կողմերը քննարկել են նաև համագործակցության շարունակականությունը:

ՄՔՄՄԿ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աջակցությունը սահմանների կառավարմանն ու միգրացիոն գործընթացներին առնչվող հարցերում, վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում, ինչպես նաև տեխնիկական վերազինման և փորձագիտական աջակցության տեսքով:

  • Կիսվել: