հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը:
 

Փոխվարչապետը հանդիպման սկզբում, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Սենատի կողմից ընդունված բանաձեւի համար եւ ընդգծել դրա կարեւորությունը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել նաեւ այսօր ստորագրված՝ Զարգացման ֆրանսիական գործակալության՝ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման» բյուջետային աջակցության ծրագիրը՝ ընդգծելով ֆինանսական աջակցությունից զատ Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ներդրման կարեւորությունը:

Մտքեր են փոխանակվել նաեւ Եվրոպական միության Տնտեսական եւ ներդրումային պլանի ներքո իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ԶՖԳ-ի հետ համագործակցության հնարավորությունների շուրջ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են նաեւ համագործակցության ընդլայնման հեռանկարներին՝ հաշվի առնելով նաեւ առաջիկայում ԶՖԳ-ի կողմից Հայաստանում գրասենյակի բացման կարեւորությունը:

  • Կիսվել: