հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մեր կանխատեսմամբ՝ հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական բարելավում է լինելու. Բադասյան

Մեր կանխատեսմամբ՝ հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական բարելավում է լինելու. Բադասյան

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականին հավաքագրել է 2 տրլն 221 մլրդ դրամի հարկային եկամուտ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 296 մլրդ դրամով: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մեր կանխատեսմամբ՝ հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական բարելավում է լինելու, ինչը  նշանակում է Հայաստանում ստվերային տնտեսությունը կրճատվում է»:

Բադասյանի հավելեց, որ նախորդ տարի շատ բացահայտումներ են եղել, ստվերային շրջանառությունների մասով միլիարդավոր դրամների հարկեր են վերականգնվել պետական բյուջե, որն անուղղակի ազդեցություն է ունեցել հարկային կարգապահության վրա:

  • Կիսվել: