ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մեր հայ գործընկերների հետ օպերատիվ որոշումներ ենք կայացնում, որոնք ուղղված են պաշտպանելու մեր առևտրատնտեսական համագործակցությունը. Միշուստին

Մեր հայ գործընկերների հետ օպերատիվ որոշումներ ենք կայացնում, որոնք ուղղված են պաշտպանելու մեր առևտրատնտեսական համագործակցությունը. Միշուստին

Ռուսաստանը և Հայաստանը հաջողությամբ համագործակցում են առևտրատնտեսական ոլորտում՝ հակառուսական անօրինական պատժամիջոցների համատեքստում: Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մեր հայ գործընկերների հետ մենք օպերատիվ որոշումներ ենք կայացնում, որոնք ուղղված են պաշտպանելու մեր առևտրատնտեսական համագործակցությունը:

Այս աշխատանքը, Միշուստինի խոսքով, տալիս է իր պտուղները։ Այսպես՝ այս տարվա առաջին կիսամյակում երկկողմ առևտուրն աճել է 42%-ով և գերազանցել 1,6 մլրդ դոլարը։ Ռուսաստանի Դաշնության վարչապետը կողմ է արտահայտվել երկու երկրների գործարարների գործունեության համար հարմարավետ պայմանների ստեղծմանը։

՛՛Դրա համար լավ հարթակ կլինի սեպտեմբերին Հայաստանում VEB.RF-ի մասնակցությամբ ռուսական ընկերությունների բիզնես առաքելությունը, որը կգլխավորի մեր փոխվարչապետ Ալեքսեյ Լոգինովիչ Օվերչուկը՛՛,-նշել է ՌԴ վարչապետը։

Միշուստինը Փաշինյանին փոխանցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները։

  • Կիսվել: