շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մեկնարկել է ապրանքահումքային բորսայի ստեղծման գործընթացը. ստորագրվել է փաստաթուղթ

Մեկնարկել է ապրանքահումքային բորսայի ստեղծման գործընթացը. ստորագրվել է փաստաթուղթ

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարար Վահան Քերոբյանն ու «ԳՊ էքսպերտ գրուպ ենթակառուցվածքների արդիականացում» ՍՊԸ տնօրեն Կարեն Գալուստյանը օգոստոսի 22-ին ստորագրել են հուշագիր, որի նպատակն է պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա ապրանքահումքային բորսայի ստեղծման գործընթացի փուլային իրականացումը։
 
Հուշագրով նախատեսված ծրագրի հիմնական փուլերն են՝ նախնական տեխնիկատնտեսական հնարավորությունների ուսումնասիրությունը, պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, օրենսդրական նախաձեռնությունը, ապրանքահումքային բորսայի ձևավորումը։
 
Հուշագրի ստորագրումն ու իրագործումը էականորեն կնպաստեն ՀՀ գործարար միջավայրի զարգացմանը, ներքին և միջազգային առևտրի ծավալների աճին, ինչպես նաև պարենային անվտանգության բարձրացմանը։

  • Կիսվել: