կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում կատարվում են խուզարկություններ․ ՔԿ

Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում կատարվում են խուզարկություններ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ:

Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն՝  անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե  ձերբակալվել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և այլ անձինք:

Գոռ Աբրահամյանը նշեց, որ մանրամասների մասին ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնեք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։

Նշենք, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե տեղյակ չէ՝ Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է մտել նախարարություն, թե՞ ուրիշ կառույց։

 

  • Կիսվել: