շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Մեդիագրագիտություն և առցանց մեդիա գործիքներ» դասընթացի մասնակցները հավաստագրեր են ստացել

«Մեդիագրագիտություն և առցանց մեդիա գործիքներ» դասընթացի մասնակցները հավաստագրեր են ստացել

Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցային համալիրի կոնֆերանս դահլիճում նախօրեին տեղի է ունեցել «Մեդիագրագիտություն և առցանց մեդիա գործիքներ» դասընթացի և Արցախի պետական համալսարանի «Մեդիա Ստեփանակերտ» ծրագրի 12 մասնակցի հավաստագրերի հանձնման արարողությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դասընթացը մեկնարկել էր 4 տարի առաջ, որի նախաձեռնողը «Բաց հասարակություն» հասարակական կազմակերպության նախագահ, կյանքից անժամանակ հեռացած լրագրող Անահիտ Դանիելյանն էր:

ՀԿ նախագահ Նաիրա Հայրումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դասընթացի նպատակն այն էր, որ Արցախում լրագողները, բացի ակադեմիականից ,ստանան նաև կիրառական գիտելիքներ, մեդիա գործիքների հետ աշխատելու հմտություններ:

Нет описания.

«Աշխարհն առաջ է գնում, տեխնիկան՝ անընդհատ զարգանում , սաստկանում ՝ ինֆորմացիոն պատերազմն ու մրցակցությունը, իսկ մենք, կարծես, որոշ առումներով հետ են՝ մնում: Այս ծրագիրը հնարավորություն տվեց ծանոթանալ նոր գործիքներին:Կարծում եմ, որ մեզ մոտ ստացվեց»,-հավելել է Ն. Հայրումյանը:
 
Դասընթացավար, լրագրող Արմեն Սարգսյանը կարևորեց ծրագրի իրականացումը, որի արդունքում ուսանողներն իրենց աշխատանքն են գտել հենց Արցախում:
 
 
 

«Դասընթացի ձեռքբերումներից էր նաև, որ ուսանողների հետ ստեղծեցինք «Մեդիա Ստեփանակերտ» կայքը, որտեղ հրապարակվել են բազմաթիվ նյութեր տարբեր ոլորտներից: Ուսումնառության 4 տարիների ընթացքում մասնակիցներն ինքնուրույն ստեղծեցին լուսանկարներ, տեսանյութեր, կոմիքսներ, հատուկ նախագծեր, կատարեցին գրաֆիկական աշխատանքներ»,-նշեց նա:

Միջոցառմանն ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը գոհունակություն է հայտնել Անահիտ Դանիելյանի ու նրա գործընկերների հետևողականության շնորհիվ կյանքի կոչված ծրագրից՝ նշելով, որ դրա շոշափելի արդյունքները:

Нет описания.

«Նախագիծը կարևորում եմ այն տեսանկյունից, որ այն ոչ ֆորմալ և ֆորմալ կրթության լավ համադրման օրինակ է:

Ֆորմալ կրթությունը շատ ավելի պահպանողական է, ու որոշ դեպքերում չի հասցնում արդիական միտումներին հետևել:

Այս պարագայում հնարավոր դարձավ ոչ ֆորմալ կրթության միջոցով լրացնել այդ բացը, և մեր լրագրողները կամ լրագրության հակում ունեցող երիտասարդներն այս ծրագրի շնորհիվ հնարավորություն ունեցան ստանալ ժամանակակից գործիքակազմեր, հմտություններ ու կարողություններ , որոնք արդեն կիրառում են գործնականում»,-ասել է Ա.Բեգլարյանը:

  • Կիսվել: