Ադրբեջանի ՊՆ-ն Ստեփանակերտում ցամաքային զորքերի խորհրդակցություն է անցկացրել
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ Ստեփանակերտում տեղի է ունեցել ցամաքային զորքերի օպերատիվ խորհրդակցություն, տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ-ն:
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ,տարբեր տեսակի զորքերի հրամանատարներ, գլխավոր վարչությունների, գերատեսչությունների և ծառայությունների ղեկավարներ, ինչպես նաև՝ ցամաքային զորքերի շտաբը և կազմավորումների հրամանատարները։
«Հանդիպմանը վերլուծվել է ադրբեջանահայկական պայմանական սահմանին առկա օպերատիվ իրավիճակը, զորամասերի մարտական պատրաստության աշխատանքները և զինվորական կարգապահության վիճակը։ Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասերի ծառայողական և մարտական գործունեությունը բարելավելու, զգոնությունը բարձրացնելու, հանձնարարված խնդիրների ճշգրիտ և ժամանակին կատարումն ապահովելու ուղղությամբ»,-ննշված է հաղորդագրության մեջ։