հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կուտակային կենսաթոշակային համակարգը չփոխվեց․ Փաշինյանը խաբել է․ մաս 22․ «Ժողովուրդ»

Կուտակային կենսաթոշակային համակարգը չփոխվեց․ Փաշինյանը խաբել է․ մաս 22․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2014 թվականին Երևանում երիտասարդությունը փողոց էր դուրս եկել՝ բողոքելով կուտակային կեսաթոշակների օրինագծի դեմ: Բազմաթիվ բողոքի գործողությունների պատճառ դարձած վիճահարույց համակարգին ժամանակին դեմ էին նաև այժմ «Ապրոլու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն ու ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա Ազատության հրապարակի հարթակից հայտարարում էր. «Այստեղ եմ ասելու, որ դեմ եմ պարտադիր կուտակայինին ու ինձննց կախված ամենը կանեմ այս լուսավոր շարժման հաղթանակի համար»:

Բայց փոխվում են ժամանակները, փոխվում՝ մարդիկ, ու արդեն վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեսակետն էր փոխել, այլև նրա կաբինետը ընդունեց ու վավերացրեց նախագիծ: «Ինչո՞ւ չենք գնացել օրենքի չեղարկման ճանապարհով, որովհետև եթե քննարկումների արդյունքում որոշենք՝ օրենքը պետք է չեղարկվի, դա կարող ենք նաև երկու ամիս հետո անել»,- ասում էր Փաշինյանը։

Բայց օրենքը ո՛չ երկու ամիս անց, ո՛չ էլ մինչև օրս ոչ միայն չչեղարկվեց, այլ գործում է ճիշտ նույն այն կանոններով, որ առաջարկել ու մշակել էին նախկին իշխանությունները: Կուտակայինի մասին օրենքի մասով, փաստորեն, Փաշինյանը հերթական անգամ ստել է:

Նկատենք, որ դեռևս 2014-ին կուտակայինին դեմ հանդես եկողների մտավախություններից մեկն էլ այն էր, որ համակարգը ներդնելիս Հայաստանի նախկին իշխանությունները օգտվել են 1981-ին Չիլիում բռնապետ Ավգուստո Պինոչետի կառավարման ժամանակ ներդրված համակարգի փորձից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: