երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Խորհրդարանը քննարկում է եկամտային հարկի վերադարձի ծրագրի ուղղությունը փոխելու նախագիծը

Խորհրդարանը քննարկում է եկամտային հարկի վերադարձի ծրագրի ուղղությունը փոխելու նախագիծը

Խորհրդարանը քննարկում է «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Խոսքը բնակարան ձեռք բերելու, անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով ներգրավված հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսներն աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից վճարված եկամտային հարկից հետ վերադարձնելու համակարգի վերանայման մասին է:

«Նախագիծը երկու հիմնական նպատակ է հետանդում՝ վերանայել համակարգի տրամաբանությունն այնպես, որ դրան հաղորդվի կառուցապատման քաղաքաշինական կամ բնակարանաշինական ծրագրերի առումով տարածքների համաչափ զարգացվածության տրամաբանություն և համակարգին հաղորդել լրացուցիչ սոցիալական նշանակություն»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Ըստ առաջարկվող նախագծի՝ 2022-ի հուլիսի 1-ից եկամտային հարկի վերադարձիծրագիրը կդադարի գործել Երևանի առաջին գոտում, այսինքն՝ Փոքր Կենտրոնում, 2023-ի հուլիսի 1-ից՝ երկրորդ գոտում, որի մեջ մտնում են Մեծ Կենտրոնն ու Արաբկիրի մեծ մասը: 2025-ի հունվարի 1-ից ծրագիրը կդադարի գործել մայրաքաղաքի մյուս բոլոր վարչական շրջաններում:

«Որպեսզի ընթացքում գտնվող շինարարական նախագծերը սթրեսի չենթարկվեն, առաջարկվում է կարգավորել նաև անցումային հարաբերությունները այն իմաստով, որ եթե շինարարության թույլտվությունը ստացված կլինի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, ապա դրա շրջանակներում կառուցված շենքից բնակարանների վաճառքի գործարքները ամբողջությամբ կսպասարկվեն եկամտային հարկի վերադարձի համակարգի շրջանակներում, առանց նշածս սահմանափակումների»,- ասաց Պողոսյանը:

  • Կիսվել: