երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
Խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքների մի շարք լրացումների

Խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքների մի շարք լրացումների

Մայիսի 22-ին Ազգային ժողովի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական լրացումների։

Դրանց թվում են.

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Դրանց թվում են.

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

  • Կիսվել: