Ի տարբերություն Պուտինի՝ ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ. Զելենսկի
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է համաձայնություն կնքել պատերազմը հնարավորինս շուտ ավարտելու համար:
«Խաղաղությունն այն է, ինչին մենք ամենից շատ ենք ձգտում»,- ընդգծել է նա։
Ուկրաինայի նախագահը կրկնել է՝ կարող են քննարկել ներկայիս ռազմաճակատի գծով գործողությունները սառեցնելու սցենարը, ինչից հետո կշարունակեն բանակցել։ Միևնույն ժամանակ, Զելենսկին շեշտել է՝ Ուկրաինան չի ճանաչի Ռուսաստանի գրաված տարածքները:
Խոսելով Արևմուտքի աջակցությոն մասին՝ Զելենսկին հայտնել է, որ ՀՕՊ համակարգերի պակաս ունեն, ինչը խնդրահարույց է, հատկապես՝ ձմռանն ընդառաջ:
Ուկրաինայի նախագահը նաև հույս է հայտնել, որ Վաշինգտոնի և Կիևի հարաբերությունները կլինեն ամուր, անկեղծ, բարեկամական և զերծ թյուրիմացություններից։ Զելենսկու խոսքով՝ ի տարբերություն Վլադիմիր Պուտինի՝ ինքը «խաղեր չի խաղում» Թրամփի հետ:



