շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Կայացել է Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման պլանի մշակման մեկնարկային աշխատաժողովը

Կայացել է Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման պլանի մշակման մեկնարկային աշխատաժողովը

Սույն թվականի փետրվարի 16-ին «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում տեղի է ունեցել Հյուսիսային ջրավազանային կառավարման պլանի մշակման մեկնարկային աշխատաժոլովը:

Հանդիպման նպատակն էր ներկայացնել ջրավազանային կառավարման պլանի մշակման ժամանակացույցը և մեթոդաբանությունը, ներկայացնել գործընթացում ներգրավված փորձագիտական թիմը, ինչպես նաև նախաձեռնել երկխոսություն ջրավազանային տարածքի շահագրգիռ կառույցների և ներկայացուցիչների հետ` ապահովելու պլանի մշակման մասնակցային գործընթացը:

Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանում ԵՄ պատվիրակության, այլ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, Լոռու և Տավուշի մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, ջրային ոլորտի փորձագիտական հանրության և «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի ավելի քան 35 ներկայացուցիչներ:

Աշխատաժողովում ողջույնի խոսքով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրերի պատասխանատու Անդրեա Բաջիոլին:

Ծավալվել է արդյունավետ քննարկում և մտքերի փոխանակում ջրավազանային տարածքում առկա հիմնախնդիրների, ճնշումների և դրանց ազդեցությունները նվազեցնելու մոտեցումների վերաբերյալ:
Աշխատաժողովի մասնակիցները կարևորել են նման հանրային խորհրդակցական հանդիպումների պարբերաբար անցկացումը:

 

  • Կիսվել: