կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կայացել է հայ-իրանական գործարար համաժողով

Կայացել է հայ-իրանական գործարար համաժողով

Նախարար Վահան Քերոբյանի հրավերով Հայաստանում է Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորամը, որի գլխավորած պատվիրակության կազմում են Իրանի գործարար համայնքի ներկայացուցիչներ։

Սեպտեմբերի 1-ին կայացել է հայ-իրանական գործարար համաժողով, որին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը։

«Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի համար կազմել է մոտ 307 մլն ԱՄՆ դոլար, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 37,3%-ով։ Մենք ակնկալում ենք, որ 2022 թ․ երկրորդ կիսամյակում կունենանք ավելի ինտենսիվ աճ և փորձում ենք ստեղծել բոլոր նախադրյալները այդ նպատակին հասնելու համար»,- նշել է Արմեն Արզումանյանը:

  • Կիսվել: