ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանի նոր գազատարների վերակառուցման աշխատանքները մեկնարկել են

Երևանի նոր գազատարների վերակառուցման աշխատանքները մեկնարկել են

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվելու գազամատակարարման ոլորտում։

«Նախորդ տարի ավարտվեց առաջին գազաբաշխիչ կայանից՝ Առինջից Արաբկիր վարչական շրջանով եկող 6.5 կմ գազատարի մուտքը Երևան։ Մասիսից եկող գազատարի վերակառուցման աշխատանքների շինթույլտվությունը տրված է, հաջորդը Նուբարաշեն գազաբաշխիչ կայանից նոր գազատար համակարգի կառուցումն է»,- ասել է նա։

  • Կիսվել: