հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարությունը տրամադրեց անտոկոս պետական մուրհակներ՝ ԿԲ կապիտալը համալրելով 38,6 մլրդ դրամով

Կառավարությունը տրամադրեց անտոկոս պետական մուրհակներ՝ ԿԲ կապիտալը համալրելով 38,6 մլրդ դրամով

Կառավարությունն իր այսօրվա նիստում ՀՀ կառավարության կողմից Կենտրոնական բանկին տրամադրված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինելու մասին որոշում կայացրեց:

Նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթների պահանջներից, որի համաձայն ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում, ֆինանսական տարվա արդյունքում առաջացած վնասը պահուստների հանրագումարը գերազանցելու դեպքում ՀՀ կառավարությունը` գերազանցող գումարի չափով, օրենքով սահմանված կարգով, որպես ներդրում ՀՀ կենտրոնական բանկի կապիտալում բանկին տրամադրում է անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակներ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով, որ ՀՀ կենտրոնական բանկի 2021 թվականի համախմբված ֆինանսական հաշվետվությունների համաձայն հաշվետու տարվա վնասը գերազանցել է պահուստների հանրագումարը 38,618,777,347 ՀՀ դրամ գումարի չափով, առաջարկվում է ՀՀ կառավարության կողմից ՀՀ կենտրոնական բանկին տրամադրված 15,776,447,001 ՀՀ դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինել 54,395,224,348 ՀՀ դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակով:

  • Կիսվել: