հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարությունը աջակցություն կտրամադրի ՏՏ ոլորտի որոշ կազմակերպություններին

Կառավարությունը աջակցություն կտրամադրի ՏՏ ոլորտի որոշ կազմակերպություններին

Կառավարությունը հաստատեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը: Նախագիծը ներկայացրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Նա  նշեց, որ նախագծի նպատակը այն է, որ պետական աջակցություն ցուցաբերել այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022 թվականի հունիսից հեկտեմբեր ամիսներին իրենց աշխատակիցներին վճարվող աշխատանքային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի և իրենց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների քանակը աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը։ Նա ասաց, որ այս նախագծով նաև  նպատակ ունեն ոլորտին ակզամերպություններին ժամանակ տալ իրենց բիզնեսի մոդելի վերափոխման և գործող պայմաններին հարմարվելու համար։

«Տրամադրվող աձակցության չափը նախնական գնահատմամբ կազմում է շուրջ 10 միլիարդ դրամ»,–ասաց նա։

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մի քանի ամիս ահազանգեր են ստանում ՏՏ ոլորտից, որ դրամի արժևորման արդյունքում որոշակի ռիսկերի առաջ են կանգնում և կառավարությունից աջակցություն էին ակնկալում այդ ռիսկերը կառավարելու համար։ Վարչապետն ասաց, որ  ամենատարբեր քննարկումներ են ունեցել և եկել են եզրակացության։ «Մենք պատրաստ էինք աջակցել, բայց նախկին փորձը հաշվի առնելով խնդիրն ունեինք, որ մաքսիմալ հասցեական լինի և աջակցության էֆեկտը լինի ընդհանուր ոլորտի և տնտեսության վրա»,–ասաց նա։

Նա նշեց, որ թեև ոչ կոնսեսուային եզրահանգման են եկել, սակայն բազում քննարկումների արդյունքում եկել  են համզոման, որ ռացիոնալ տարբերակը վերոնշյալ աջակցությունն է։

  • Կիսվել: