հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Չորաթան համայնքի երեխաները նկարել են Մասիսն ու Ցեղասպանության հուշահամալիրը, ինչու՞ չեն նկարում իրենց միջավայրը. Փաշինյան (տեսանյութ)

Չորաթան համայնքի երեխաները նկարել են Մասիսն ու Ցեղասպանության հուշահամալիրը, ինչու՞ չեն նկարում իրենց միջավայրը. Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա «ծանր տպավորություն» է թողել, որ Բերդի Չորաթան համայնքի երեխաները նկարել են Մասիսն ու Ցեղասպանության հուշահամալիրը, ոչ թե իրենց սարերն ու անտառները։ Այս մասին վարչապետն ասել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Ես ուզում էի հարցնել երեխաներին, բայց չհարցրի, նկարները ֆոտո արած վերադարձա Երեւան, հրավիրեցի մտավորականներին ու հարցրի՝ ինչո՞ւ երեխաներն իրենց միջավայրը չեն նկարում, նայում ես պատուհանից ու տեսնում Բերդի հոյակերտ սարերն ու անտառները։ Մենք մեր երեխաներին կտրում ենք իրական միջավայրից եւ դնում մի ուրիշ հարթության վրա, դնում ենք իդեալի հետեւից մրցավազքի մեջ, մինչդեռ իրենց միջավայրն է իդեալը»,-նշել է նա՝ հորդորելով դադարեցնել երազանքի հայրենիքի փնտրտուքը:

«Մենք պետք է դադարեցնենք երազանքի հայրենիքի փնտրտուքը, որովհետև ՀՀ-ն հենց մեր երազանքի հայրենիքն է։ Այլ հայրենիք փնտրելու անհրաժեշտություն չունենք: Ես Հայաստանի ապագան պատկերացնում եմ միջազգային ճանաչված սահմաններով, բաց սահմաններով, խաղաղ, ժողովրդավարական և իրավական պետություն՝ 29,743 քառակուսի կիլոմետր տարածքով»,-հավելել է վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: