երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Կառավարության նիստի օրակարգում 40 հարց է, որից 37-ը չի զեկուցվում. նիստը վարում է Մհեր Գրիգորյանը (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 40 հարց է, որից 37-ը չի զեկուցվում. նիստը վարում է Մհեր Գրիգորյանը (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 7-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց, որից չի զեկուցվում 37-ը:

Նիստը վարում է փոխվրչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Հունգարիայում: Նրան ուղեկցում է կինը՝ Աննա Հակոբյանը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              «Երիտասարդական քաղաքականության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,

 

-              Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին,

 

-              Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: