ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Կառավարության նիստի օրակարգում 36 հարց է, որից 33-ը չի զեկուցվում. Եւս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 36 հարց է, որից 33-ը չի զեկուցվում. Եւս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 21-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց, որից չի զեկուցվում 33-ը: Եվս մեկ հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Երևան քաղաքում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-              Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով անձանց նախաորակավորման կարգը սահմանելու մասին,

-              Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին,

-              Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին,

-              Գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին և այլ հարցեր:

  • Կիսվել: