շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իծաքար-Գանձաքար 35 կմ հատվածի հիմնանորոգումը կսկսվի առաջիկա 20 օրում. Գնել Սանոսյան

Իծաքար-Գանձաքար 35 կմ հատվածի հիմնանորոգումը կսկսվի առաջիկա 20 օրում. Գնել Սանոսյան

2022 թվականին Հայաստանում 568 կմ ճանապարհ կհիմնանորոգվի կամ կնորոգվի. այդ 568 կմ-ն իր մեջ ներառում է 87 ճանապարհ: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, կառավարության նիստռում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ դրանք տարբեր փուլում են:

«Դրանցից մոտ 366 կմ-ն արդեն բավական առաջ ենք գնացել, հաղթող ընկերություններ կան, պայմանագրեր ենք կնքել, մյուսներն ընթացքի մեջ են: Այս ոլորտում բյուջեով նախարարությանը հատկացված է 47,1 մլրդ դրամ, որից մինչ այս պահը մոտ 22 մլրդ դրամն արդեն վերցրել ենք եւ սկսել ենք ըստ ծրագրերի բաշխել, եւ մոտ 3 մլրդ դրամ էլ այսօր ենք վերցնում»,-ասաց նա:

Սանոսյանը անդրադարձավ նաեւ Իջեւանից Բերդ գնացող Իծաքար-Գանձաքար 35 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգմանը. «Օրերս մրցույթը կայացավ, մոտ օրերս աշխատանքները կսկսենք: Արդեն շահող ընկերություն կա, առաջիկայում գումարը կհատկացնենք եւ առաջիկա 20 օրում ընկերությունն աշխատանքները կսկսի»,-ասաց նա:

  • Կիսվել: