երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ամբողջ աշխարհի, այդ թվում` ՀՀ գլխավոր ռազմավարական գործընկեր ՌԴ–ի ուշադրութունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, և մտավախություն կա, որ դա կարող է բերել ապակայունացման Լեռնային Ղարաբաղում

Ամբողջ աշխարհի, այդ թվում` ՀՀ գլխավոր ռազմավարական գործընկեր ՌԴ–ի ուշադրութունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, և մտավախություն կա, որ դա կարող է բերել ապակայունացման Լեռնային Ղարաբաղում

Դժվար ժամանակներ ենք ապրում: Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ այս արտահայտությունն այսօր ամենաշատն է գործածվում։

«Իսկ երբ են հեշտ ժամանակներ եղել։ Եթե անկեղծ լինենք` մարդկության պատմությանը դժվարին ժամանակներից բաղկացած շղթա է, դրա համար էլ մարդկությունը հորինել է մի բանաձև, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակ բերում է նոր մարտահրավերներ ու բացում նոր հնարավորություններ»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ աշխարհի երկրների ղեկավարների խնդիրն է այսօր ճիշտ կառավարել ճգնաժամերն ու ճիշտ օգտագործել հնարավորությունները։ ՀՀ վարչապետը նշեց, որ մեր տարածաշրջանի համար ևս այսօր դժվարին ժամանակներ են. սրվում են անվտանգության հետ կապված բոլոր մարտահրավերները։

 

ՀՀ վարչապետն ասաց, որ Հայաստանի տնտեսությունը ունի լավ միտում և  նախատեսվել է  ունենալ 7 տոկոս տնտեսական աճ: «Այս կոնտեքստում ուզու եմ ընդգծել, որ ԵԱՏՄ-ն  մեր երկրի համար արդարացրել է իրեն այս կոնկրետ իրավիճակում նույնպես, քանի որ այն տնտեսական աճը, որ նկատվում է Հայաստանում, պայմանավորված է այն ազատություններով, որոնք տալիս  է ԵԱՏՄ-ն»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց, որ ամբողջ աշխարհի, այդ թվում` ՀՀ գլխավոր ռազմավարական գործընկեր ՌԴ–ի ուշադրութունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, և մտավախություն կա, որ դա կարող է բերել ապակայունացման Լեռնային Ղարաբաղում։«Մենք հույս ունենք, որ ՌԴ–ի հետ սերտ համագործակցությամբ ու մեր գործընկերների հետ փոխգործակցությամբ մենք կկարողանանք կառավարել ու մեր տարածաշրջանում իրավիճակը պահել հսկողության տակ, ինչը շատ կարևոր է նաև գլոբալ անվտանգւթյան համար»,- ասաց  Փաշինյանը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում` Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով։

Համաժողվին ներկա են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու այլ պետությունների ղեկավարներ։

Համաժողովի շրջանակներում նախատեսվում է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, ռուս-հայկական հարաբերությունների առանցքային ասպեկտները, ներառյալ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։

Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովն այս տարի կրում է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» խորագիրը։

  • Կիսվել: