հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Իրերի քաշային մաքսազերծման գրծընթացներից մենք պետք է դուրս գանք օր առաջ. Մհեր Գրիգորյանը՝ հագուստ ներկրողների խնդրի մասին

Իրերի քաշային մաքսազերծման գրծընթացներից մենք պետք է դուրս գանք օր առաջ. Մհեր Գրիգորյանը՝ հագուստ ներկրողների խնդրի մասին

Կարող եմ մի բան վստահեցնել՝ իրերի  քաշային մաքսազերծման գրծընթացներից մենք պետք է դուրս գանք օր առաջ, որովհետև։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հագուստ ներկրողների խնդրին։

«ՊԵԿ-ում հիմա քննարկվում են տարբերակները, որ այս դժգոհությունները գոնե ինչ-որ հասկանալի լուծում ստանան: Երբ պատրաստի ապրանքատեսակը մաքսազերծվում է քաշով, դա լուրջ խնդիրներ է  առաջանցում ամբողջ ֆիսկալ համակարգի իմաստով և ի վերջո ԵԱՏՄ կանոնակարգումների ներքո, որովհետև այդ ապրանքների շարժը և հետագծելիությունը ուղղակի մաքսազերծման պահից վերանում է»,- ասաց նա:

Փոխվարչապետն ընդգծեց, որ այստեղ այդքան կարևոր չէ չափը. «Կամ եթե մաքսազերծման ծախսն է կարևոր, այդ հարցով ինչ-որ լուծումներ կամ ինչ-որ կոպրոմիսներ, առնվազն ՊԵԿ-ը քննարկումների մեջ է, գտնելու համար, բայց ձևի իամստով ես կողմնակից կլինեմ, որ հետքայլ չանենք, որովհետև այստեղ շատ ողջունելի է, որ ՊԵԿ-ը գնում էապրանքաիրային միավորի մաքսազերժման ճանապարհով»,- շեշտեց նա:

  • Կիսվել: